Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ

Աննա Կոստանյան 8.09.2021 - 13:26
8.09.2021 - 13:26 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կարեն Սարուխանյանին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Կարեն Սարուխանյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Հիշեցնենք՝ Կարեն Սարուխանյանը եղել է Շիրակի մարզպետ, այնուհետև նախորդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ