Կառավարությունը շուրջ 500 մլն դրամ կտրամադրի ուսման սուբսիդավորման ծախսերին. Նիկոլ Փաշինյան

Աննա Կոստանյան 3.02.2022 - 13:34
3.02.2022 - 13:34 դիտում

Կառավարությունը ներկայացրեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ իր առաջարկությունը:

Փոփոխությամբ ևս 7000 հազար ուսանող կկարողանա օգտվել ուսման վարձի զեղչային համակարգից:

«Հաշվի առնելով սոցիալական, գնաճային երևույթները, նաև այն, որ սոցիալական քաղաքականությունը փորձում ենք զուգակցել զարգացման քաղաքականությամբ՝ ասում ենք հետևյալը՝ բուհերը կարող են զեղչերի համակարգը կիրառել մինչև 20 տոկոս ուսանողների պարագայում, և հարկային պարտավորություններ չեն առաջանա: Այս օրենսդրական փոփոխությամբ ևս 7000 ուսանող զեղչերի համակարգից օգտվելու հնարավորություն կունենա՝ առանց բուհի համար լրացուցիչ հարկային պարտավորությունների»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ այս պարագայում Կառավարության քաղաքականությունը հետևյալն է. ուսման վարձի պատճառով բարձր ՄՈԳ ունեցող ոչ մի ուսանող չպետք է բուհից դուրս մնա:

Փաշինյանը նշեց, որ ուսման սուբսիդավորման ծախսերին Կառավարության կողմից տրամադրվող գումարի չափը կկազմի շուրջ 500 մլն դրամ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ