Կառավարությունը գումար է հատկացրել Շիրակի մարզին ճանապարհաշինության համար

Աննա Կոստանյան 17.06.2022 - 18:04
17.06.2022 - 18:04 դիտում

Կառավարությունն այսօր 4 մլրդ 267 մլն դրամ է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը մոտ 53.1 կմ ճանապարհներիի նորոգման աշխատանքներն ավարտելու համար:
Ծրագրերն իրականացվել են Շիրակի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզերում։
Շիրակի մարզում ընթացքի մեջ են Գյումրի – Կապս – Ամասիա – /Մ-1/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները, դրանց շարունակությունն ապահովելու համար հատկացվել է 239 մլն 593 հազար դրամ։ 529 մլն 396 հազար դրամ էլ նախատեսվել է Գյումրի (Տ-7-58) – Արևիկ – Այգաբաց – Վարդաքար – /Հ-21/ մարզային նշանակության ավտոճանապարհի 5,3 կմ հատվածի հիմնանանորոգման աշխատանքների շարունակության համար, Արթիկ համայնքի Սպանդարյան փողոցի ասֆալտապատման նպատակով էլ՝ 127 մլն 915 հազար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ