Սոցիալական բնակարանների նոր ծրագիր է իրականացվելու Գյումրիում

Աննա Կոստանյան 17.06.2022 - 17:49
17.06.2022 - 17:49 դիտում

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում սոցիալական բնակարանների նոր ծրագիր է իրականացվելու Գյումրիում:
2022թ.-ի սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է Գյումրու համայնքապետարանին սեփականության իրավունքով պատկանող թվով 14 բնակարան վերագորոգել և տրամադրել անօթևան ընտանիքների:
Բնակարանները շահառուներին կհանձնվեն անհատույց օգտագործման՝ առանց վարձավճարի: Գյումրու համայնքապետարանը կպահպանի այդ բնակարանների հանդեպ սեփականության իր իրավունքը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ