Կառավարությունը գումար է հատկացրել Շիրակի մարզի հանրապետական նշանակության ճանապարհների նորոգման համար

Ալլա Բաղդասարյան 14.07.2022 - 13:32
14.07.2022 - 13:32 դիտում

Կառավարությունն այսօրվա նիստով գումար է հատկացրել Շիրակի մարզի Երերույքի տաճար տանող եւ Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհների նորոգման համար։ 1 մլրդ 997 մլն 335 հազար դրամ գումար նախատեսվել է Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի որոշ հատվածների հիմնանորոգման համար։ Շինարարությունը իրականացնելու է «Եվրոասֆալտ» ՓԲԸ -ն։ Հ-93, /Հ-75/ եւ Երերույքի տաճար հանրապետական նշանակության ավտոճանապարհի զգալի հատվածի հիմնանորոգոման նպատակով նախատեսվում է հատկացնել 300 մլն 264 հազար դրամ։ Շինարարությունն իրականացնելու է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ