Կաշառքի միջնորդության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

21.07.2022 - 23:34 դիտում

Հուլիսի 20-ին, ժամը 05.20-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 35-ամյա Կամո Ք.-ն, որը հուլիսի 6-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291.1-րդ հոդվածի (Կաշառքի միջնորդությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք:

`ՈստիկանությունԾանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ