Արմավիրում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները

21.07.2022 - 22:24 դիտում

Արմավիրում մեկնարկել են 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսված Աբովյան փողոցի Չարենցի փողոց – Բաղրամյան փողոց հատվածի նորոգման աշխատանքները։

Համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը ոլորտային պատասխանատուների, շինարարական և տեխնիկական հսկում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ տեղում հետևեց շինարարական աշխատանքի ընթացքին։

Համայնքի ղեկավարին ներկայացվեցին արված աշխատանքները, ծրագրի ընթացքը և աշխատանքների իրականացման ժամանակացույցը։

Ծրագիրն իրականացվում է համայնք – պետություն համաֆինանսավորմամբ, ընդհանուր 88.400.000 դրամ արժեքով, որի 65% -ը վճարվում է համայնքային, իսկ 35% -ը պետական բյուջեից։

Ծրագրով նախատեսված է 850 մետր երկարությամբ փողոցի ասֆալտապատում, եզրաքարերի հատվածական փոխում, ուղղում, առուների նորոգում, դպրոցամերձ հատվածի մայթերի կառուցում։

Հիշեցնենք, որ Աբովյան փողոցի նշված հատվածի խմելաջրի համակարգը կապիտալ նորոգվել է այս տարվա ընթացքում՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով, գերմանական KFW բանկի ֆինանսավորմամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ