ԱԱԾ-ն և ՌԴ ԱԴԾ սահմանային վարչությունը հերքում են թուրք զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանը հատելու մասին լուրերը

Աննա Կոստանյան 22.07.2022 - 10:30
22.07.2022 - 10:30 դիտում

Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչությունը և ՀՀ ԱԱԾ-ն հերքել են երեկ տարածված տեղեկությունը, թե թուրք զինծառայողները հատել են պետական սահմանը և անօրինական գործողություններ իրականացրել Արագածավանի բնակիչների նկատմամբ։

Հայ-թուրքական պետական սահմանի պահպանության ծառայությունն իրականացվում է ամենօրյա ռեժիմով։

Նշենք, որ երեկ այս տեղեկությունը հերքել էր նաև Արագածոտնի մարզպետարանը` հայտնելով, որ Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ