Կանխվել է թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը

Աննա Կոստանյան 3.02.2022 - 16:44
3.02.2022 - 16:44 դիտում

Սույն թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» ՔԿՀ ծառայողներն անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Ս.-ի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջը:

Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0,77 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 2,5 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, մեկ զույգ անլար ականջակալ, ապակե կաթոցիչ և կոտրված ներարկիչ, որում առկա է եղել բաժանորդային քարտ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ