Կանադացի պատգամավորը կոչ է արել հիշել Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին

Աննա Կոստանյան 25.04.2022 - 18:51
25.04.2022 - 18:51 դիտում

Կանադացի պատգամավոր Սամիր Զուբերին «Թվիթերի» իր պաշտոնական էջում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է կատարել:

 

«Մենք հիշում ենք այս ողբերգության հետևանքով կորցրած ավելի քան 1,5 միլիոն կյանքերը և Կանադայի առատաձեռն ընդունելությունը՝ անթիվ հայ փախստականների նկատմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է պատգամավորը՝ հորդորելով հիշել՝ ապագայում նման վայրագությունները կանխելու նպատակով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ