Կանադան խիստ մտահոգված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից վեց հայ զինվորականների գերեվարմամբ. Կանադայի ԱԳՆ

Աստղիկ Խաչատրյան 29.05.2021 - 10:58
29.05.2021 - 10:58 դիտում

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը Թվիթերի իր պաշտոնական էջում անդրադարձել է օրերս հայ զինվորների գերեվարմանը: Երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը մասնավորապես գրել է.

«Կանադան խիստ մտահոգված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից վեց հայ զինվորականների գերեվարմամբ և հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության սրմամբ: Կոչ ենք անում բոլոր խնդիրները հանգուցալուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների միջոցով»,- նշվում է գրառման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ