Կայծակը հարվածել է Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռին

Աստղիկ Խաչատրյան 27.04.2023 - 21:48
27.04.2023 - 21:48 դիտում

Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ չվերթի ժամանակ կայծակը հարվածել է Ural Airlines ավիաընկերության ինքնաթիռին։ Այս մասին հինգշաբթի՝ ապրիլի 27-ին, հայտնել է Aviaincident Telegram ալիքը։

Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել երեկ։ Airbus A320-ը Դոմոդեդովոյից թռել է Պուլկովո։ Ինքնաթիռում գտնվող ուղևորներից ոչ ոք չի տուժել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռի վնասը նկատվել է միայն տեխնիկական աշխատանքների կատարման ժամանակ. փորձագետները թեւերի և ֆյուզելաժի վրա մթնոլորտային էլեկտրաէներգիայի հետքեր են հայտնաբերել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ