Խոշոր հրդեհ Թուրքիայում. բազմահարկ շենքի բնակիչները տարհանվել են

Աննա Կոստանյան 28.04.2023 - 10:10
28.04.2023 - 10:10 դիտում

Թուրքիայի Իզմիր քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, հրդեհը բռնկվել է բազմահարկ բնակելի շենքում:

Հրշեջները փորձում են մարել կրակը: Շենքից դուրս են բերվել 40 բնակարանների բնակիչներ: Ոմանք, խուճապի մատնված, դուրս են թռել պատշգամբից, երբ կրակը գրեթե ամբողջությամբ պատել է շենքի արտաքին հատվածը:

Նախնական տվյալներով` հրդեհի հետևանքով զոհեր չկան, հաղորդվում է յոթ տուժածի մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ