Կայացել է Սահմանադրական դատարանի նոր պաշտոնական կայքէջի շնորհանդեսը

Աննա Կոստանյան 4.02.2022 - 18:32
4.02.2022 - 18:32 դիտում
Սահմանադրական դատարանի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝ 2022 թվականի փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակն իրականացրել են Սահմանադրական դատարանի նոր պաշտոնական կայքէջի շնորհանդեսը։
Շնորհանդեսի ընթացքում և Սահմանադրական դատարանի հիմնադրման 26-րդ տարեդարձի առթիվ մասնակիցներին ողջույնի ուղերձով դիմել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը: Իր շնորհավորական ուղերձում Արման Դիլանյանը մասնավորապես նշել է, որ իր գործունեության 26 տարիների ընթացքում Բարձր դատարանն անցել է ինստիտուցիոնալ զարգացման կարևոր ճանապարհ և մշտապես, յուրաքանչյուր իրավիճակում հավատարիմ է մնացել իր գլխավոր առաքելությանը՝ սահմանադրական արդարադատության միջոցով Սահմանադրության գերակայության ապահովմանը: Սահմանադրական դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին՝ Սահմանադրական դատարանում իրականացվող ներքին բարեփոխումներին ցուցաբերած աջակցության ու խորհրդատվության համար։
May be an image of 9 people, people standing and people sitting
Ողջույնի խոսքերով հանդես են եկել նաև Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության մարդու իրավունքների իրականացման, արդարադատության ու իրավական համագործակցության չափանիշների վարչության համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Դանեղյանը։
Միջոցառմանը մասնակցել են գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
May be an image of 2 people, people sitting and people standing
Սահմանադրական դատարանի նոր կայքը խթանելու է Բարձր դատարանի հանրային կապերը, բարձրացնելու է դրա գործունեության թափանցիկությունը ու հանրային հաշվետվողականությունը՝ հասցնելով դրանք լավագույն եվրոպական չափանիշներին։ Այսուհետ կայքի այցելուները կկարողանան նաև օգտվել Սահմանադրական դատարանի որոշումների որոնման նոր համակարգից ու ընթացիկ գործերի ժամանակացույցից, որոնք ևս պատրաստվել են տվյալ ծրագրի շրջանակներում։
May be an image of 2 people, people standing and indoor
Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը համագործակցում են «Գործընկերություն հանուն լավ կառավարման II» ծրագրային ձևաչափի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական բարեփոխումների իրականացմանն աջակցելու և դատական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահությունը բարձրացնելու նպատակով տեղեկատվության մատչելիությունն ապահովելու ուղղությամբ:
Բարձր դատարանի նոր վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի ֆինանսական աջակցությամբ:
May be an image of 3 people, people standing and indoor
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ