Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ

Աննա Կոստանյան 2.05.2024 - 18:37
2.05.2024 - 18:37 դիտում

Ապրիլի 30-ին՝ ժամը 14։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ է ընդունվել կալանավորված անձ Ն․ Բ․-ն, որին քրեակատարողական ծառայողները ենթարկել են անձնական խուզարկության և գուլպայի միջից հայտնաբերել փաթեթ՝ 3.0 գր․, թմրանյութի նմանվող, բուսական զանգվածով։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:

Նույն օրը՝ ժամը 16։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ է ընդունվել կալանավորված անձ Կ․ Գ․-ն, որի խուզարկությամբ նրա մոտ առկա ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել է կիսաայրված գլանակ՝ լցված 0,5 գր․, թմրանյութի նմանվող, չոր, բուսական զանգվածով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ