Կազանի դպրոցի հրաձգության զոհերի թիվը հասել է 11-ի

Աննա Կոստանյան 11.05.2021 - 14:20
11.05.2021 - 14:20 դիտում

Կազանի դպրոցում արձանագրված հրաձգության զոհերի թիվը հասել է 11-ի: Այս մասին РИА Новости-ին հայտնել են շրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունից: Ավելի վաղ հայտնի էր դարձել վեց, այնուհետ՝ ինը զոհի մասին: Եվս երկու աշակերտ մահացել է երրորդ հարկից ցատկելու հետևանքով:

Թաթարստանի նախագահը հայտարարել էր յոթ զոհի մասին, որոնցից չորսը տղա են, երեքը՝ աղջիկ. բոլորը ութերորդ դասարանի աշակերտներ են եղել: Նրա խոսքով՝ հոսպիտալացվել է 16 մարդ՝ 12 երեխա և 4 մեծահասակ:

Անհայտ անձինք կրակ են բացել Կազանի թիվ 175 դպրոցում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրաձգության հեղինակներն անչափահասներ են եղել: Նրանցից մեկը բերման է ենթարկվել, մյուսը՝ չեզոքացվել:

Տարհանված երեխաների հետ աշխատում են հոգեբանները:

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Շենքում շարունակվում են օպերատիվ գործողությունները:

Քաղաքում սահմանվել է հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ: Բոլոր կրթօջախներում ուժեղացվել են անվտանգության ապահովման միջոցները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ