ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հոկտեմբերի 15-16-ը կայցելի Հայաստան

Աստղիկ Խաչատրյան 13.10.2026 - 22:20
13.10.2026 - 22:20 դիտում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հոկտեմբերի 15-16-ը կայցելի Երևան՝ մասնակցելու COP-17 կենսաբազմազանության համաժողովին:

Բացի այս, Գուտերեշը հոկտեմբերի 15-ին, Երևանի ժամանակով ժամը 16:30-ին, Երևանում հանդես կգա մամուլի ասուլիսով։ Այս մասին միջոցառման կազմակերպիչները հայտնել են COP-17-ին հավատարմագրված լրագրողներին։

Միջոցառումը տեղի կունենա ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովի (COP17) անցկացման վայրում՝ Կապույտ գոտու մամուլի ասուլիսների սրահում։

Անտոնիու Գուտերեշի հետ միասին ասուլիսին կմասնակցեն․

-Համբարձում Մաթևոսյանը — ՀՀ շրջակա միջավայրի նախարար և COP17-ի նախագահ,

-Ինգեր Անդերսենը — ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ և Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) գործադիր տնօրեն,

-Աստրիդ Շոմեյքերը — Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար։

Մամուլի ասուլիսի ընթացքում պաշտոնապես կներկայացվի «Կենսաբազմազանության գործողությունների վիճակը» (The State of Biodiversity Action) զեկույցը։ Նշվում է, որ սա առաջին համաշխարհային զեկույցն է, որն ամփոփում է 2022 թվականին ընդունված Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության համաշխարհային շրջանակի իրականացման առաջընթացը։

Զեկույցը հիմնված է 129 ազգային զեկույցների, ավելի քան 160 ազգային թիրախների և 80-ից ավելի թարմացված ազգային ռազմավարությունների վրա։

Ասուլիսը տեղի կունենա COP17 համաժողովի (հոկտեմբերի 19-30) մեկնարկից օրեր առաջ և հոկտեմբերի 16-ին նախատեսված «Առաջնորդները հանուն բնության» (Leaders for Nature) բարձրամակարդակ գագաթնաժողովի նախօրեին։

Այցի ընթացքում Գուտերեշը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ