ԼՂ սահմանների հարցերը բարդ են, սակայն՝ լուծվող. Սերգեյ Լավրով

Աննա Կոստանյան 11.05.2021 - 13:45
11.05.2021 - 13:45 դիտում

Թեպետ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը բարդ են, սակայն՝ լուծվող: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Մենք զգացված ենք մեր խաղաղապահների դերակատարման համար բարձր գնահատականի համար: Կանենք ամեն ինչ, որպեսզի ամեն ինչ ելնի ռազմական ասպեկտների փակ լինելուց: Այժմ պետք է զբաղվենք դետալներով՝ դելիմիտացիայով և դեմարկացիայով: Ամեն ինչ չէ, որ հեշտ է, սակայն, մեր համոզմամբ, ամեն ինչ էլ լուծվող է: Ռազմական փորձագետները դիվանագետների մասնակցությամբ կարող են պայմանավորվել փոխադարձ ընդունելի լուծումների շուրջ»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ