Կադիրովը Մակրոնին կոչ է արել վերջ տալ «հավատքի դեմ հարձակումներին»

Աննա Կոստանյան 27.10.2020 - 18:24
27.10.2020 - 18:24 դիտում

Չեչնայի ղեկավար Ռամզան Կադիրովը և մուֆտի Սալահ Մեժիևը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին քննադատել են իսլամի վերաբերյալ նրա հայտարարության համար և կոչ արել դադարեցնել «հավատքի դեմ հարձակումները»,  Tert.am-ի հաղորդմամբ գրում է ng.ru կայքը։

«Մակրոնը չի կարող չիմանալ, որ հավատացյալները մարգարեի ծաղրանկարներին հիվանդագին են վերաբերվում, և իր գործողություններով նա կրակն էլ ավելի է թեժացնում»,- նշել է Կադիրովը և հավելել, որ մինչև Մակրոնը և եվրոպական այլ երկրների առաջնորդներ չսկսեն հարգանքով վերաբերել այնպիսի հասկացությունների ինչպիսիք են «կրոնը», «մշակույթը», «բարոյականությունը», իրենց պետություններին ապագա չեն ունենա։

Չեչնիայի ղեկավարը ընդգծել է, որ այլ կրոնների նկատմամբ ծաղրական վերաբերմունքը եվրոպական առաջնորդները խոսքի ազատության դրսևորում են համարում, սակայն դրանով իրականում վիրավորում են այլ մարդկանց արժեքները։

Մինչդեռ մուֆթի Սալահ Մեժիևը, իր հերթին, Մակրոնին «համար մեկ ահաբեկիչ» է անվանել՝ նշելով, որ իր արտահայտությամբ Մակրոնը վիրավորել է բոլոր մարգարեներին և բոլոր կրոնները։ Հոգևորականը Ֆրանսիայի ղեկավարին անվանել է բոլոր մահմեդականների և մարդկության թշնամի՝ ընդգծելով, որ նա զրկված է բարոյական արժեքներից ու սկզբունքներից։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի և մահմեդական որոշ երկրների միջև լարվածություն առաջ է եկել հոկտմբերի 16-ին Ֆրանսիայում պատմության ուսուցչի գլխատման դեպքից հետո։ Հայտնի է, աշակերտն ուսուցչին գլխատել է, քանի որ վերջինս Մոհամեդ մարգարեի ծաղրանկարներն է ցույց տվել: Այս դեպքից հետո Մակրոնը խոստացել է պայքարել իսլամիստական անջատողականության դեմ, որը նրա կարծիքով՝ տարածվում է Ֆրանսիայի մուսուլմանական որոշ համայնքներում։

Մակրոնի այս հայտարարության պատճառով Էրդողանը հայտարարել է, թե նա «հոգեկան խանգարումներ» ունի, ինչց հետո էլ Փարիզն իր դեսպաանին հետ է կանեչել Անկարայից, իսկ Էրդողանը՝ կոչ արել բոյկոտել ֆրանսիական արտադրանքը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ