Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

Աննա Կոստանյան 27.10.2020 - 18:14
27.10.2020 - 18:14 դիտում

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին:

«Չավուշօղլուն բանակցություններ է վարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղին, Սիրիային և Լիբիային առնչվող հարցերը»,- ընդգծել է գործակալության աղբյուրը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ