Ծեծկռտուքը շարունակվել է ԱԺ միջանցքում

Աննա Կոստանյան 24.05.2023 - 15:08
24.05.2023 - 15:08 դիտում

Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության քննարկումը վերածվել է վեճի:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը ելույթում մեղադրել է թեկնածուներից Արմեն Դանիելյանին՝ իր նկատմամբ նախկինում անարդար դատական վճիռ կայացնելու համար:

Ելույթին տեղից արձագանքել է «Քաղաքացիական պայմանագրից» Հովիկ Աղազարյանը, որից հետո իրավիճակը լարվել, և քաշքշուկ է սկսվել:

Արդեն դահլիճից դուրս «Հայաստան» խմբակցության պատգամավորները նաև անվտանգության աշխատակիցների հետ են վիճել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լարված իրավիճակ է ստեղծվել ԱԺ-ում և Ալեն Սիմոնյանը հրավիրել է անվտանգության աշխատակիցներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ