Ծանրորդ Արսեն Մարտիրոսյանը` Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն

3.10.2021 - 21:24 դիտում

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Արսեն Մարտիրոսյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 109 կգ քաշային կարգում Արսեն Մարտիրոսյանը երկամարտի 383 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն: Մարտիրոսյանը ոսկե մեդալ նվաճեց թե պոկում, թե հրումվարժությունում:

Ավելի վաղ` հոկտեմբերի 1-ին, Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Կարեն Ավագյանըդարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն:

Մ23 տարեկանների առաջնության 89 կգ քաշային կարգում Ավագյանը մեկ մոտեցմամբ պոկեց 165 կգ ևնվաճեց փոքր ոսկի, այնուհետ հրեց 195 կգ (կրկին փոքր ոսկե մեդալ): Երկամարտի 360 կգ քաշովԱվագյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:

Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն էր դարձել Լիանա Գյուրջյանը, ով երկամարտումգրանցել էր 213 կգ արդյունք:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ