Խոշոր հրդեհ Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աննա Կոստանյան 14.09.2021 - 14:30
14.09.2021 - 14:30 դիտում

Սեպտեմբերի 14-ին, ժամը 11։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող պահեստային տարածքից ծուխ է նկատվում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։57-ին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ