Խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը նորից կրակ է բացել՝ թիրախավորելով բերդաքաղաք Շուշին. ԱՀ ԱԻՊԾ

Գոհար Ստեփանյան 28.10.2020 - 11:21
28.10.2020 - 11:21 դիտում
Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։
Երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է` առանց կրակի։
Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը նորից կրակ է վարել։ Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված։
Իսկ քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել։
Բարեբախտաբար, տուժածներ չկան։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ