Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2241 դեպք

Գոհար Ստեփանյան 28.10.2020 - 11:32
28.10.2020 - 11:32 դիտում

Հոկտեմբերի 28-ին դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 82 651 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 2241-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 52 508 (+694) մարդ, այս պահին բուժվում է 28 548-ը (+1521):

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1595 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1243-ը (+21), իսկ այլ պատճառներով՝ 352-ը (+5):

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ