Խաղաղապահները մինչև հիմա Արցախում հայտնաբերել և վնասազերծել են ավելի քան 4800 պայթուցիկ

Գոհար Ստեփանյան 14.12.2020 - 11:00
14.12.2020 - 11:00 դիտում

ՌԴ ՊՆ միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են իրականացնել ինժեներական հետախուզական և ականազերծման աշխատանքները Արցախում՝ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության ենթակա տարածքում: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Ռուս խաղաղապահներն իրականացրել են ինժեներական հետախուզություն և ականազերծում Ստեփանակերտի օդանավակայանի տարածքներում՝ ապահովելով մարտական ​​գործողությունների ընթացքում վնասված էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնմամբ զբաղվող խմբի աշխատանքի անվտանգությունը:

Օրվա ընթացքում մաքրվել է շուրջ 8 հա տարածք, ուսումնասիրվել է 50 շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 51 պայթուցիկ:

Ընդհանուր առմամբ, Արցախում գտնվող ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 155 հա տեղանք, շուրջ 38 կմ ճանապարհ, հայտնաբերել և վնասազերծել է 4811 պայթուցիկ օբյեկտ:

Հայտնաբերված պայթուցիկ օբյեկտները, լքված կամ չպայթած զինամթերքը տեղափոխվում են հատուկ վայր և ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ անհրաժեշտ անվտանգության միջոցառումներ կիրառելով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ