Հայկական համացանցը հստակ վտանգ է ներկայացնում երկրի համար. պետք է սովորենք ֆիլտրել

Գոհար Ստեփանյան 14.12.2020 - 10:48
14.12.2020 - 10:48 դիտում

Նախկինում մեր երկրում առկա ճգնաժամերի ժամանակ՝ լինի դա առաջին արցախյան պատերազի ժամանակ, թե ներքաղաքական ճգնաժամերի ժամանակ, չկար համացանցի գործոնն այս մասշտաբներով: Վերջին 10 տարիներին այն ուժգնացավ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց արձակագիր, հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը:

Նրա դիտարկմամբ՝ երեք մակարդակում տեղի ունեցավ համացանց-մարդ հարաբերությունների ձևավորումը: «Առաջին մակարդակում համարվում էր, որ համացանցը բացարձակ օգուտ է, ինֆորմացիայի և կրթության աղբյուր: Երկրորդ մակարդակում սկսվեց ապատեղեկատվության հոսքը համացանցով և մարդկանց մասնակցությունն այդ ապատեղեկատվության տարածմանը, և ընդգծվեց քննադատական մտածողության, մեդիագրագիտության կարիքը. այստեղ 50-50 հարաբերակցություն էր՝ այսինքն՝ համացանցի տված օգուտը 50 տոկոսով մնում էր, իսկ 50 տոկոսվ էլ վտանգներ կային, որոնց պետք էր դիմակայել: Իսկ հիմա երրորդ մակարդակն է. հայկական համացանցային ոլորտը դիտարկելով՝ կարող ենք ասել, որ համացանցը հանրային հոգեբանության, հանրային արժեքների և կարծիքների վրա ազդելու տեսակետից հստակ վտանգ է ներկայացնում երկրի համար: Այժմ հատուկ զրահապատ քննադատական մտածողություն է պետք և համացանցից պաշտպանվել կամ ընտրողաբար մասնացել»,- նշեց Տեր-Գաբրիելյանը՝ հավելելով, որ պետք է հատուկ զգուշությամբ վերաբերվենք համացանցային իրադրություններին և սովորենք ֆիլտրել:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ