«Խաբեություն»

Աննա Կոստանյան 7.10.2021 - 15:05
7.10.2021 - 15:05 դիտում

Դանիայի ամենամեծ հողմակայաններից մեկի մոտ հայտանբերվում է տղամարդու դիակ: Սպանության գործը հանձնարարվում է ոստիկան Մադս Ջուստեսենին: Նա հայտնի է իր խորհրդավոր մութ անցյալով, որը փորձում է չպատմել գործընկերներին: Դետեկտիվն անմիջապես հերքում է այն փաստը, որ այս մահը դժբախտ պատահար է ՝ համարելով, որ մարդուն դիտավորյալ են սպանել, և ամեն ինչ պլանավորված է:
Գլխավոր հերոսը՝ ոստիկանը ձգտում է պարզել այս սպանության մանրամասները: Նա հետաքննում է սպանվածի կայնքի բոլոր մանրամասները : Իսկ ավելի ուշ ի հայտ է գալիս առաջին կասկածյալը:
«Խաբեություն» սերիալի հետաքրքիր բացահայտումների մասին կիմանանք երկուշաբթիից ուրբաթ՝ 22:00-ին, «Ցայգ»ի եթերում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ