Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը բողոքել է Հայոց ցեղասպանության հուշարձանի կառուցման ծրագրից

Աննա Կոստանյան 6.04.2023 - 15:18
6.04.2023 - 15:18 դիտում

Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Սինան Քուզումը Կալիֆոռնիայի Իրվան քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման հետ կապված բողոքի նամակ է գրել քաղաքի խորհրդին` հայտնում է Ամերիկայի ձայնը։

Նա կարծիք է հայտնել, որ այդ ծրագիրը ոչ մի օգուտ չի բերի:

Փետրվարի 28-ին Իրվանի քաղաքային խորհուրդը միաձայն հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ