Ադրբեջանում ձերբակալել են խմբի անդամների, որոնք ծրագրում էին ստեղծել կրոնական պետություն

Աննա Կոստանյան 6.04.2023 - 15:20
6.04.2023 - 15:20 դիտում

Ադրբեջանի իրավապահ մարմիններն այսօր հայտնել են հանրապետության վեց քաղաքացիների ձերբակալության մասին, որոնք ծրագրում Էին զինված անկարգություններ կազմակերպել երկրում՝ իշխանությունը զավթելու և կրոնական պետություն ստեղծելու նպատակով։

Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը:

«Բացահայտվել է, որ Իրանում բնակվող և իրանական հատուկ ծառայությունների հետ համագործակցող Ռուֆուլլա Ախունդզադեն և Բախտիյար Բայրամովը համագործակցության են ներգրավել Թարթառի շրջանի բնակիչ Արիֆ Ջումշուդովին և նրան հանձնարարել ստեղծել «դիմադրության խումբ»՝ Ադրբեջանի տարածքում զինված անկարգություններ, իշխանության զավթում, երկրի սահմանադրական կարգի բռնի փոփոխում կազմակերպելու և շարիաթի օրենքներով կառավարվող կրոնական պետություն ստեղծելու համար», – ասված է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության, Պետական անվտանգության ծառայության և Գլխավոր դատախազության համատեղ հաղորդագրության մեջ: Իրավապահների տվյաներով՝ Ջումշուդովն իր հերթին համագործակության Է ներգրավել իր մի քանի ծանոթների։

«Ձերբակալվածները, ներկայանալով որպես հավատացյալներ, սոցիալական ցանցերում և բազմամարդ արարողությունների ժամանակ քարոզչություն են իրականացրել Իրանի և կրոնական արմատականության օգտին, կատարել են դրսից ստացված հանձնարարություններ՝ խարխլելու Ադրբեջանում ձևավորված հանդուրժողականության ավանդույթները», – ասված է հաղորդագրության մեջ։

Բացի դրանից, իրավապահ մարմինների տվյալներով, խմբի անդամները կազմակերպել են Իրանից «նպատակադրված ուղարկվող» թմրամիջոցների վաճառք և դրանց վաճառքից ստացված խոշոր գումարներն օգտագործել են Ադրբեջանում արմատականության քարոզման և այլ քայքայիչ գործունեության ֆինանսավորման համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ