Լոս Անջելեսի քաղաքապետը ԱՄՆ նախագահին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Աննա Կոստանյան 10.04.2021 - 12:36
10.04.2021 - 12:36 դիտում

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին տեսաուղերձ է հղել և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում է 1lurer.am-ը:

«Ես միանում եմ համընդհանուր կոչին. ճշմարտությունը բարձրաձայնելու, պատմության ողբերգության մասին հիշեցնելու ժամանակն է, որպեսզի այն երբեք այլևս չկրկնվի»,- հայտարարել է Էրիկ Գարսեթին:

Լոս Անջելեսի քաղաքապետը կոչ է արել բոլորին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Լոս Անջելեսի, ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի առաջնորդներին՝ մեկ մարդու նման ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Մենք սգում ենք 1.5 մլն հայերի կոտորածը, որոնք դաժանաբար սպանվել են համակարգված ահաբեկչության ժամանակ: Մենք հայերի կողքին ենք արդարության, խաղաղության ու անվտանգության ձգտելու գործում»,- ընդգծել է Լոս Անջելեսի քաղաքապետը:

Էրիկ Գարսեթին բոլորին կոչ է անում միանալ իրենց և ստորագրել «Այո՛, դա ցեղասպանություն է» (YesItsGenocide.org) խնդրագիրը, քանի որ բոլորը պետք է հիշեն մարդկության անցյալի իրականությունը՝ ավելի լավ ապագայի համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ