Զորքերի հետքաշման, տարածքային ամբողջականության ճանաչման, գերիների վերադարձի մասին խոսել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Եվրոպայի օրվան եւ Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսում:
Անդրեա Վիկտորինն անդրադարձել է նաեւ վիզաների ազատականացման հարցին, անձամբ ցանկանում է, որ Եվրամիության և Հայաստանի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը մեկնարկի, սակայն անհրաժեշտ է ԵՄ անդամ բոլոր 27 պետությունների թույլտվությունը: