ԼՂ կարգավիճակի հստակեցումը տարածաշրջանի խաղաղության գրավականն է. Արա Այվազյան

Գոհար Ստեփանյան 29.03.2021 - 17:26
29.03.2021 - 17:26 դիտում

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում 2020 թվականի Կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելիս անդրադարձավ պատերազմից հետո որդեգրած քաղաքականությանն ու մոտեցումներին:

Նախարարի խոսքով՝ որպեսզի մեր տարածաշրջանում իրապես խաղաղության եւ կայունության մթնոլորտ ձեւավորվի, պետք է ամրագրել հակամարտության ամենակարեւոր տարրը՝ ԼՂ կարգավիճակի հարցը, որը պետք է խարսխված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա:

Այվազյանը հայտնեց, որ ապրիլի 1-ին մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, ըստ նրա, երկկողմ շփումներ նախատեսված չեն, իսկ ՄԽ համանախագահների հետ պարբերաբար շփումներ են տեղի ունենում ողջ կազմով, համանախագող երկրների նախարարների եւ դեսպանների մակարդակով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ