ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ. Փաշինյանը մանրամասնում է

Աննա Կոստանյան 25.10.2023 - 17:25
25.10.2023 - 17:25 դիտում

Կառավարության՝ հոկտեմբերի 26-ի նիստի ժամանակ կընդունվի համապատասխան որոշում, որով ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ: Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին իրավական կարգավիճակ տալու հարցին:

Ըստ վարչապետի՝ կարևոր էր հանգել մի որոշման, որն առավելագույնս հնարավորություն կտա ԼՂ մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանել:

«Ինչի՞ համար ենք սա անում. մենք դա անում ենք` արձանագրելու ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների՝ փախստական լինելու հանգամանքը, որպեսզի նաև և՛ տեղական առումով, և՛ միջազգային առումով նրանց իրավունքները պաշտպանելու հնարավորություններն ավելի ընդլայնվեն: Համենայնդեպս, բոլոր քննարկումների արդյունքում մեր իրավաբան գործընկերները եկել են այն եզրակացության, որ պետք է գնանք այդ ճանապարհով:

Որոշ ժամանակ անց՝ որոշումից անմիջապես հետո, նաև ԼՂ մեր քույրերը և եղբայրները կունենան հնարավորություն՝ դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար և, բնականաբար, մենք ամենահնարավոր արագ ձևերով այդ հարցերը կլուծենք»,- ասաց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ