Լեռնային Ղարաբաղում զոհված ռուս խաղաղապահների ընտանիքներին կտրամադրվի 1 մլն ռուբլի օգնություն. Սլուցկի

Աննա Կոստանյան 6.11.2023 - 12:27
6.11.2023 - 12:27 դիտում

Ռուսաստանի խաղաղության հիմնադրամի վարչության նախագահ, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում զոհված ռուս խաղաղապահների ընտանիքները հիմնադրամից 1 մլն ռուբլի օգնություն կստանան:

«Մենք պարտավոր ենք աջակցել նրանց ընտանիքներին։ Ողբերգությունից մեկ ամիս է անցել, սակայն չի կարելի թույլ տալ, որ այն մոռացվի»,- ասել է Սլուցկին:

Սեպտեմբերի 19-ին ԼՂ-ում Ադրբեջանի սկսած ագրեսիայի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ արձակած կրակահերթի հետևանքով Ճանկաթաղ գյուղի մոտակայքում սպանվել էր 6 ռուս խաղաղապահ, այդ թվում՝ զորակազմի հրամանատարի տեղակալը։

0 մեկնաբանություն
0
[social-share style="icon" size="s" template="23" counters="1" counter_pos="inside" total_counter_pos="hidden" buttons="vk,facebook,ok,mailru,telegram,twitter,blogger,linkedin"]

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ