Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու ուղիները. ՌԴ ԱԳՆ

Աննա Կոստանյան 9.08.2021 - 15:45
9.08.2021 - 15:45 դիտում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի հեռախոսազրույցով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու ուղիները, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մտքերի առարկայական փոխանակում է տեղի ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման տարբեր ասպեկտների, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման ուղիների վերաբերյալ»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ