Լավրովը և Իրանի ԱԳ նախարարը քննարկել են միջուկային համաձայնագրի վերականգնումը

8.02.2022 - 20:17 դիտում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսով քննարկել են Թեհրանի հետ միջուկային համաձայնագրի վերականգնման հարցը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։

«Քննարկվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) շուրջ իրավիճակի զարգացումը… Նախարարները հանդես են եկել ՀԳՀԾ-ի շուտափույթ վերակենդանացման օգտին իր սկզբնական հավասարակշռված կազմաձևում, որը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել էր, որ Իրանի հետ ՀԳՀԾ-ին վերադառնալու շուրջ բանակցությունները վերջնական փուլում են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ