Գյումրու թափառող շներին կացարան կտրամադրվի. կայացել է Գյումրու համայնքապետարանի ավագանու հերթական նիստը

8.02.2022 - 20:54 դիտում

Այսօր կայացած Գյումրու համայնքի ավագանու հերթական նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկաների ուշադրությունն հրավիրեց թափառող շների խնդրին՝ ընդգծելով, որ դա պահանջում է անհետաձգելի լուծում:Այս առումով կարեւորվեց խնդրի շուրջ հանրային քննարկումների կազմակերպումը:Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, տեղին համարելով նախաձեռնությունը, նշեց, որ թեժ գիծ գոյություն ունի, որի միջոցով համայնքապետարանը պարբերաբար տեղեկություններ է ստանում տարբեր թաղամասերի բնակիչներից թափառող շների մասին եւ արագ արձագանքում բողոքներին: Հիմնականում քաղաքացիների անվտանգության ապահովման համար շների ստերջացում է կատարվում:Բացի սրանից, առաջիկայում համայնքապետարանի ծրագրերի մեջ ներառված է նաեւ շների կացարանի կառուցումը:

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ