Իրավապահ մարմինները շարունակում են վեր հանել Ասկերանի շրջանի համայնքների ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքները

12.03.2022 - 15:36 դիտում
Ինչպես արդեն հաղորդվել էր, վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ համայնքների ուղղությամբ:
Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները շարունակում են արցախահայությանն ուղղված հանցավոր արարքների փաստագրման և ապացույցների ամրագրման գործընթացը, հայտնում են Արցախի դատախազությունից:
Ապացույցների հավաքագրման ընթացքում հերթական դեպքն արձանագրվել է Ասկերանի շրջանի Փառուխ համայնքում. 60 մմ տրամաչափի ականանետից արձակված արկը պայթել էր համայնքին պատկանող շինության բակում և պատճառել գույքային վնաս:

 

No photo description available.

 

May be an image of outdoors

May be an image of outdoors

 

 

ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՎԵՐ ՀԱՆԵԼ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱՐՁԱԿՎԱԾ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ…

Опубликовано Արցախի Հանրապետության դատախազություն Суббота, 12 марта 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ