Իրանում ջրհեղեղների պատճառով մահացածների թիվը հասել է 56-ի

30.07.2022 - 16:39 դիտում

Իրանում ջրհեղեղների պատճառով մահացածների թիվը հասել է 56-ի՝ հայտնում են իրանական Կարմիր մահիկից։

18 մարդ համարվում է անհետ կորած: Նշվում է, որ ջրհեղեղից ամենաշատը տուժել են Յազդ, Լուրեստան, Մազանդերան, Թեհրան, Չեհարմեհալ և Բախտիարիա նահանգները։

Հուլիսի 23-ին տեղական իշխանությունները հայտնեցին, որ Իրանի Ֆարս նահանգում ջրհեղեղի հետևանքով 11 մարդ է մահացել, ևս 13-ի գտնվելու վայրն անհայտ է։ Ընդհանուր առմամբ տուժել է 21 նահանգ, տարհանվել է շուրջ 2500 մարդ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ