Մոլդովան ցանկանում է Ռումինիայի հետ գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիր կնքել. Սանդու

30.07.2022 - 16:36 դիտում

Քիշնևը ցանկանում է Բուխարեստի հետ բնական գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիր կնքել՝ հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն:

«Մոլդովայում գազի սակագինը միայն վերջին տարվա ընթացքում չորս անգամ բարձրացել է: Մեր քաղաքացիները Ռումինիայի քաղաքացիներից երկու անգամ թանկ են վճարում գազի դիմաց՝ հաշվի առնելով երկու երկրների քաղաքացիների եկամուտների մեծ տարբերությունը»,- ասել է Սանդուն, որը հուլիսի 29-ից պաշտոնական այցով գտնվում է Ռումինիայում:

Նա տեղեկացրել է, որ երկրի իշխանությունների հետ քննարկում է գազի որոշակի ծավալի գնման վերաբերյալ երկարաժամկետ պայմանագրի ստորագրման հնարավոր տարբերակը:

Սանդուի խոսքով՝ գազի շուկան այսօր անկանխատեսելի է: «Մենք չենք կարողացել գտնել այլընտրանք, քանի որ բոլորն այսօր գազ են փնտրում»,- ասել է Մոլդովայի նախագահը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ