Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ու ՀՀ դեսպանը քննարկել են տարածշրջանային հարցեր

Գոհար Ստեփանյան 28.12.2020 - 16:51
28.12.2020 - 16:51 դիտում

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Իրանում ՀՀ դեսպանությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ ՀՀ դեսպանը տեղեկություններ է ներկայացրել իր զրուցակցին Հայաստանում և Արցախում ստեղծված վիճակի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների մասին:

Շամխանին հայտնել է ԻԻՀ իշխանությունների պատրաստակամությունը Հայաստանի համար ներկա դժվարին պայմաններում երկու երկրների համագործակցության խորացման վերաբերյալ և վերահաստատել Իրանի դիրքորոշումը կայուն և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ