Իտալական «Էնի» ընկերությունը հաստատել է Ռուսաստանից գազի մատակարարումների վերսկսումը

5.10.2022 - 12:52 դիտում

Ռուսական գազի մատակարարման վերսկսումը հնարավոր է դարձել «Էնի» ընկերության և հետաքրքրված կողմերի բանակցությունների արդյունքում: Մատակարարման դադարեցման պատճառը Ավստրիայի իշխանությունների կողմից հաստատված սահմանափակումներն էին: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական կայքում:

Միաժամանակ Եվրահանձնաժողովը տեղեկացնում է, որ ԵՄ գազի պահեստները լցված են 90 տոկոսով: Ռուսական գազի փոխարինումը Եվրամիությունը կատարում է ԱՄՆ-ից և Նորվեգիայից կատարվող մատակարարումների հաշվին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ