Իսպանիայի Կոնգրեսը Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու և ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու միջնորդություն է ընդունել

Գոհար Ստեփանյան 17.11.2020 - 10:39
17.11.2020 - 10:39 դիտում

Իսպանիայի Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու միջնորդություն է ընդունել:

Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

«Իսպանիայի Կոնգրեսն ընդունեց Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու՝ պատգամավոր Ջոն Ինյառիտուի առաջարկ-միջնորդությունը»,- ասված է հրապարակման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ