Իջևանում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է 3-ամյա աղջնակ

Աննա Կոստանյան 30.08.2021 - 13:57
30.08.2021 - 13:57 դիտում

2021 թ. օգոստոսի 29-ին` ժամը 19:10-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի 139-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «MERCEDES BENZ» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով նշված ավտոմեքենաների վարորդները և «MERCEDES BENZ» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևորները, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ ուղևորներից մեկը՝ 3-ամյա աղջիկը, մահացել է:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ