«Ինչ է անում քո կինը»

Աննա Կոստանյան 10.06.2021 - 14:43
10.06.2021 - 14:43 դիտում

«Ինչ է անում քո կինը» սերիալի հերոսուհին՝ Լերա Լոգինովան իր սիրելի ամուսնուն ՝ քննիչ Իգոր Լոգինովին աշխատանքից ազատելուց փրկելու համար որոշում է օգնել նրան բարդ հանցագործությունների հետաքննության հարցում: Բայց նա շատ լավ հասկանում է, որ ամուսնուն դուր չի գա իր այդ քայլը, ուստի նա ամեն ինչ անում է թաքուն ՝ հորինելով անհրաժեշտ տեղեկությունները փոխանցելու բոլոր տեսակի պատճառներ և մեթոդներ, որպեսզի նրա ղեկավարները չնչին կասկած չունենան, որ հենց քննիչ Լոգինովն է փայլուն բացահայտում հանցագործությունները:

Հերոսուհին իր կանացի ինտուիցիայի շնորհիվ նկատում է այն, ինչին ուշադրություն չեն դարձնում մյուսները ՝ հետաքննության ավանդական մեթոդներով առաջնորդվելով:

Ինչպե՞ս կզարգանան դեպքերը այս ընտանիքում և կշարունաի՞ Իգորը որպես քննիչ աշխատել, թե՞ ոչ, կիմանանք՝ դիտելով «Ինչ է անում քո կինը» սերիալը երկուշաբթիից շաբաթ՝ ժամը 16:00, «ՑԱՅԳ»-ի եթերում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ