Եթե ձեր վարելու իրավունքից զրկման ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը, օրինակ՝ վարելու իրավունքից զրկվել եք 2025 թվականի մարտ ամսին, և զրկման ժամկետն արդեն ավարտվել է, ապա հուլիսի 6-ից սկսած ունեք 1 տարի ժամանակ՝ վերականգնելու ձեր վարորդական վկայականը։
ՆԳՆ-ից իրազեկում են, որ ներկայանալու օրը անհրաժեշտ է ունենալ՝
▪️ անձը հաստատող փաստաթուղթ,
▪️ 50000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման անդորրագիր (գանձապետական հաշիվ՝ 900005003810128),
▪️ նոր վարորդական վկայական ստանալու համար նաև պետական տուրքի վճարման անդորրագիր՝ 12000 ՀՀ դրամ, իսկ թվային վկայականի դեպքում՝ 6000 ՀՀ դրամ, եթե հին վկայականը վերադարձման ենթակա չէ։
Դիմելու համար քաղաքացիները պետք է նախապես հերթագրվեն հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայանալու համար՝ ընտրելով «Զրկված վարորդական վկայականի վերականգնում առանց քննությունների» տողը։
Հերթագրման կարգը՝ տեսանյութում։
