Պատվաստվել է «Գյումրի» ԲԿ-ի շուրջ 700 աշխատակից

13.10.2021 - 15:10 դիտում

Այսօր «Գյումրի» բժշկական կենտրոնում պատվաստվել են բժշկական կենտրոնի աշխատակիցները, այդ թվում՝ կենտրոնի ենթակայության տակ գտնվող բուժհաստատությունների բժիշկներն ու բուժաշխատողները: Վերջիններս իրենք են ընտրում՝ ինչ պատվաստանյութով պատվաստվել: Աշխատակիցներից ոմանք արդեն պատվաստվել էին, սակայն բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի խոսքով՝ անհրաժեշտ էր բարձրացնել պատվաստվողների թվի ցուցանիշը: Այս կերպ հնարավոր է խուսափել հիվանդության բարդացումից, պահպանել ինչպես բուժաշխատողների, այնպես էլ այցելուների առողջությունը: Բժշկական կենտրոնի տնօրենը եւս մեկ անգամ կոչ արեց ազգաբնակչությանը պատվաստվել Քովիդ 19-ի դեմ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ