«Իմ քայլը» հիմնադրամը 1 միլիոն ԱՄՆ դոլար կնվիրաբերի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Գոհար Ստեփանյան 20.11.2020 - 12:47
20.11.2020 - 12:47 դիտում

«Իմ քայլը» հիմնադրամը 1 միլիոն ԱՄՆ դոլար կնվիրաբերի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Այսօր տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում կայացվեցին հետևյալ որոշումները.

  1. Հիմնադրամում այս պահին առկա միջոցներից 1.000.000 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
  2. Պայմանավորված պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար վիճակով` փոխել հիմնադրամի գործունեության ուղղությունը: Նախկինում զարգացման ծրագրեր իրականացնող հիմնադրամը այսուհետ կիրականացնի բացառապես մարդասիրական ծրագրեր այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը կլինի»,- գրել է Հակոբյանը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ