Ի՞նչ պայմաններով հաստատվեց Գյումրու համայնքապետարանի 2024 թվականի բյուջեն

Աստղիկ Խաչատրյան 23.01.2024 - 20:14
23.01.2024 - 20:14 դիտում

5մլրդ. 883 մլն 701 հազար 900 դրամ. Գյումրու համայնքապետարանի 2024 թվականի բյուջեն այս անգամ ավագանու արտահերթ նիստով հաստատվեց : Հիշեցնենք, որ քաղաքի բյուջեն նախորդ տարվա վերջին նիստում այդպես էլ չհաստատվեց:Այս ընթացքում կատարվել են փոփոխություններ ինչպես բյուջեի նախագծում, այնպես էլ տարեկան աշխատանքային պլանի դեպքում: 2023թ-ին ավագանու վերջին նիստից հետո համայնքապետի կողմից խմբակցություններին ուղղվել են գրություններ, ըստ որի առաջարկվելէ ներկայացնել տարեկան աշխատանքային պլանի վերաբերյալ դիտարկումներ և առաջարկություններ: Ըստ այդմ, 2024 թվականի աշխատանքային պլանում ներգրավվել են ծրագրեր, որոնք ներկայացրել են «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Զարթոնք» խմբակցությունները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ